Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Հարավային Կովկասի երկրների դեպարտամենտի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամին՝ պաշտոնավարման ժամկետի ավարտի կապակցությամբ եւ այդ պաշտոնում նրան փոխարինող՝ տարածաշրջանային նոր տնօրեն Հենրի Քերալին:
Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի եւ Համաշխարհային բանկի միջեւ համագործակցությունը՝ գոհունակությամբ խոսելով բազմաթիվ ոլորտներում իրականացված ծրագրերի արդյունքների մասին:
Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն, խոսելով Հայաստանի եւ Համաշխարհային բանկի գործընկերային հարաբերությունների մասին, Սերժ Սարգսյանը այդ հարաբերությունների խորացման եւ փոխգործակցության զարգացման գործում բարձր է գնահատել ՀԲ-ի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամի անձնական ներդրումը, հաջողություններ մաղթել նրան հետագա աշխատանքում:
Նախագահը շնորհավորել է տարածաշրջանային նորանշանակ տնօրեն Հենրի Քերալին եւ հույս հայտնել, որ Հայաստան այցի ընթացքում հնարավորություն կունենա տեղում ծանոթանալ իրականացվող ծրագրերին, երկրի զարգացման հնարավորություններին ու մարտահրավերներին՝ նոր պաշտոնում նպաստելով ՀԲ-ի հետ Հայաստանի շարունակական համագործակցությանը: