Մատչելիության հղումներ

Պատանդառություն Թուլուզի բանկում


Անհայտ անձը չորս մարդու է պատանդառել Ֆրանսիայի Թուլուզ քաղաքի բանկերից մեկում, կրակոց է արձակել։ Այդ մասին տեղեկացնում է Associated Press լրատվական գործակալությունը։

Ֆրանսիական BFM հեռուստաալիքի փոխանցմամբ` պատանդառուն պնդում է, թե կապեր ունի «Ալ-Ղաիդա» ահաբեկչական խմբավորման հետ, եւ պահանջում է, որպեսզի իր հետ բանակցելու ժամանեն ոստիկանության RAID էլիտար ստորաբաժանման ներկայացուցիչները։

Թուլուզի ոստիկանության անանուն պաշտոնյան Associated Press-ի հետ զրույցում վստահեցրել է, որ տուժածների մասին հաղորդումներ առայժմ չկան։ Նա, սակայն, չի կարողացել հաստատել «Ալ-Ղաիդա»-ի հետ իր կապերի մասին պատանդառուի պնդումների մասին տեղեկատվությունը։

Ներկայումս բանկը շրջապատված է ոստիկաններով։

Ֆրանսիական ոստիկանության RAID ստորաբաժանման գործողության արդյունքում Թուլուզում մարտի 22-ին սպանվեց 7 մարդու, այդ թվում՝ 3 երեխաների սպանության մեջ կասկածվող 23-ամյա Մոհամեդ Մերան, ով, ըստ ֆրանսիացի իրավապահների, Աֆղանստանում վարժանքներ անցած իսլամիստ ծայրահեղական էր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG