Bloomberg կայքը տեղեկացնում է, որ ռուսաստանցի գործարարներ Դմիտրի Կորժեւը եւ Դմիտրի Տրոիցկին 120 միլիոն դոլարով վրացական GeoProMining Ltd ընկերությունից գնել են պղնձի եւ ոսկու հանքեր շահագործող երկու ձեռնարկություններ: Այս մասին հեռախոսով հայտնել է վրացական ընկերության մամուլի խոսնակ Թամունա Լիլիուաշվիլին:
Ռուս գործարարների Capital Group ընկերությունը արդեն ավելի քան 10 միլիոն դոլար է վճարել ու նոր գլխավոր տնօրեն նշանակել, ասել է Լիլիուաշվիլին, հավելելով, որ վաճառված հանքարդյունաբերական ձեռնարկություններում երկու հազար մարդ է աշխատում: