Մատչելիության հղումներ

Իսպանիան եւ Իտալիան՝ քառորդ եզրափակիչում


Ֆուտբոլի Եվրոպայի 2012 թվականի առաջնության խմբային փուլի վերջին տուրում երկուշաբթի երեկոյան Իսպանիայի հավաքականը 1:0 հաշվով հաղթանակ տարավ Խորվաթիայի թիմի նկատմամբ, Իտալիայի հավաքականը 2:0 հաշվով հաղթեց Իռլանդիայի թիմին։

Աշխարհի եւ Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիան 7 միավորով զբաղեցրեց C խմբի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը, Իտալիան 5 միավորով երկրորդն է։

Քառորդ եզրափակիչում Իսպանիան հունիսի 23-ին կհանդիպի D խմբում երկրորդ տեղը գրաված թիմի, իսկ Իտալիան հունիսի 24-ին՝ նույն խմբում առաջին տեղը գրաված թիմի հետ։

D խմբում վերջին տուրում վաղը կկայանան Ֆրանսիա - Շվեդիա եւ Անգլիա - Ուկրաինա հանդիպումները։ Այստեղ քառորդ եզրափակիչ դուրս գալու հնարավորությունները պահպանում են Ֆրանսիան, Անգլիան եւ Ուկրաինան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG