ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Փարիզում Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հետ քննարկել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները, ասված է ԵԱՀԿ տարածած հայտարարության մեջ: Բացի այդ հանդիպմանը քննարկվել են մարդասիրական ոլորտում կապերի զարգացման աշխատանքների, հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության մեխանիզմներ ստեղծելու եւ պատմամշակութային արժեք ներկայացնող օբյեկտների պաշտպանության հարցեր:
ԵԱՀԿ տարածած հայտարարության մեջ նշվում է, որ արտգործնախարարները վճռականություն են հայտնել շարունակել ջանքերը` միջնորդնրի հետ խաղաղ կարգավորմանը հասնելու ուղղությամբ եւ հաստատել են պատրաստակամությունը փոխվստահության միջոցառումներ անցկացնելու վերաբերյալ:
Միջնորդներն իրենց հերթին խորը մտահոգություն են հայտնել շփման գծում վերջին միջադեպերի կապակցությամբ եւ շեշտել են 1994 թ.-ին կնքված հրադադարի համաձայնագրին հետեւելու անհրաժեշտությունը:
Հայտարարության մեջ ասվում է, որ հանդիպումն անցել է դրական, կառուցողական մթնոլորտում:
Ակնկալվում է, որ առաջիկա շաբաթներին ԵԱՀԿ միջնորդները կայցելեն տարածաշրջան:
Տաթեւիկ Լազարյան, Պրահա