Կիրակի երեկոյան հայտնի դարձան ֆուտբոլի Եվրոպայի 2012 թվականի առաջնության քառորդ եզրափակիչի առաջին երկու զույգերը. A խմբի հաղթող Չեխիայի հավաքականը հունիսի 21-ին կհանդիպի B խմբում երկրորդ տեղը գրաված Պորտուգալիայի թիմի, իսկ B խմբի հաղթող Գերմանիայի թիմը հունիսի 22-ին՝ A խմբում երկրորդ տեղը գրաված Հունաստանի հավաքականի հետ։
Գերմանիան եւ Պորտուգալիան խմբային փուլի վերջին տուրում միեւնույն՝ 2:1 հաշվով հաղթեցին, համապատասխանաբար, Դանիային եւ Նիդերլանդներին։
Գերմանիայի թիմը «Եվրո - 2012»-ի եզրափակիչ մրցաշարի 16 մասնակիցներից միակն է, որը հաղթանակով է ավարտել խմբային փուլի բոլոր երեք հանդիպումները եւ հավաքել առավելագույն՝ 9 միավոր։ A խմբում գերմանացիներին 6 միավորով հաջորդեցին պորտուգալացիները։
2010 թվականի աշխարհի առաջնությունում երկրորդ տեղը գրաված Նիդերլանդների հավաքականը պարտվեց «Եվրո - 2012»-ի խմբային փուլի բոլոր երեք հանդիպումներում։