Մատչելիության հղումներ

Եգիպտոսում նախագահի ընտրության երկրորդ փուլն է


Եգիպտոսում մեկնարկել է երկրի նախագահի ընտրության երկրորդ փուլը: Քվեարկությունը շարունակվելու է երկու օր:

Եգիպտոսի պատմության մեջ առաջին անգամ նախագահ է ընտրվում համընդհանուր քվեարկության միջոցով:

Ընտրությունը իսլամիստ թեկնածուի ու նախկին վարչակազմի ներկայացուցչի միջեւ է: Մի թեկնածուն «Մահմեդական եղբայրություն» շարժումից է` Մոհամեդ Մուրսին, մյուսը` նախկին վարչապետ Ահմեդ Շաֆիքը. նա Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի իշխանության շրջանի վերջին վարչապետն էր:

Շատ եգիպտացիներ, որ ամիսներ շարունակ պայքարում էին իշխանափոխության համար եւ ի վերջո հասան Մուբարաքի հրաժարականին, դժգոհ են թեկնածուներից, եւ հնչում են նաեւ քվեարկությունը բոյկոտելու կոչեր:

Հոսնի Մուբարաքից հետո երկիրը ղեկավարող զինվորականների խորհուրդը խոստացել է հուլիսի 1-ից երկրի կառավարումը փոխանցել ընտրված նախագահին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG