Մատչելիության հղումներ

Լեհ եւ ռուս երկրպագուների բախումներ Վարշավայում


Ֆուտբոլի Եվրոպայի 2012 թվականի առաջնության` երեկ Վարշավայում անցկացված Ռուսաստան - Լեհաստան հանդիպումն ուղեկցվել է երկրպագուների բախումներով։

Հանդիպման նախօրեին ոստիկանությունը արցունքաբեր գազ էր կիրառել ռուսաստանցի ֆուտբոլասերների երթին խոչընդոտող լեհ երկրպագուների նկատմամբ, իսկ ոչ-ոքի` 1։1 հաշվով ավարտված խաղից հետո նոր բախումներ են արձանագրվել:

Ոստիկանության տվյալներով` օրվա ընթացքում ավելի քան 100 մարդ է ձերբակալվել:

Վարշավայում` Ռուսաստանի հավաքականի կեցավայրի մոտ, ուժեղացված պահպանություն է իրականացվում:

Երկրորդ տուրից հետո A խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում է Ռուսաստանը` 4 միավորով, որին հաջորդում է Չեխիան` 3 միավորով։

Չեխերը երեկ 2։1 հաշվով հաղթանակի հասան Հունաստանի հավաքականի նկատմամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG