Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ի գործող նախագահը այսօր ժամանում է Երեւան


Հունիսի 11-12-ը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան կայցելի Իռլանդիայի փոխվարչապետ եւ արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ-ի գործող նախագահ Էեմոն Գիլմորը:

Այցի ընթացքում ԵԱՀԿ-ի գործող նախագահին կընդունեն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` վաղը տեղի կունենան Նալբանդյանի եւ Գիլմորի բանակցությունները, որոնց կհետեւի համատեղ մամուլի ասուլիս:

ԵԱՀԿ-ի գործող նախագահի այցը տարածաշրջանային է. այս շաբաթ նա կլինի նաեւ Թբիլիսիում եւ բաքվում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG