Մատչելիության հղումներ

ՊՆ․ Հրադադարի ռեժիմի խախտման պարբերականությունը նվազել է


Հայաստանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, անցած օրվա ընթացքում կրկին արձանագրվել են «հրադադարի ռեժիմի խախտման անկանոն բնույթի կրակոցներ»:

Պաշտպանության նախարարությունը նաեւ արձանագրում է, որ նախորդ օրերի համեմատությամբ՝ հրադադարի ռեժիմի խախտման պարբերականությունը նվազել է: Հայկական կողմից տուժածներ չկան:

«Հայաստանի զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը շփման գծի ամբողջ երկայնքով, խստորեն հետեւում են հրադադարի ռեժիմի պահպանմանը եւ իրավիճակին համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում», - նաեւ ասված է ՊՆ հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG