Մատչելիության հղումներ

Ղարաբաղի ՊԲ-ն վստահեցնում է, որ վերահսկում է իրավիճակը


Ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տարածվող լուրերը, թե Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծի Աղդամի եւ Ֆիզուլու ուղղությամբ ընթանում են մարտական գործողություններ, «ոչ այլ ինչ են, քան երեւակայության արդյունք»: Այդ մասին այսօր հայտարարել է Ղարաբաղի Պաշտպանության բանակի լրատվության եւ քարոզչության բաժինը։

«Իրականում, համեմատած նախորդ օրերի հետ, հունիսի 7-ին լույս 8-ի գիշերը եւ օրվա ընթացքում առաջնային գծի տարբեր հատվածներում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հաճախականության նկատելի աճ, որը սակայն որեւէ կերպ չի ազդել եւ չի ազդում ընդհանուր իրավիճակի վրա», - ասված է հաղորդագրությունում։

Լեռնային Ղարաբաղի Զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները, ըստ Ղարաբաղի ռազմական գերատեսչության, «վստահորեն վերահսկում են սահմանագծի ողջ երկարությամբ տիրող իրավիճակը եւ պատշաճ կերպով իրականացնում իրենց առջեւ դրված մարտական խնդիրը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG