Մատչելիության հղումներ

Հունիսի 18-ին Փարիզում` Նալբանդյան - Մամեդյարով հանդիպում


Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը այսօր Բաքվում լրագրողների հետ զրույցում ասել է, որ հունիսի 18-ին Փարիզում հանդիպելու է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։

1news.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` Մամեդյարովը նշել է, թե ադրբեջանական կողմը միշտ հասկացել է ղարաբաղյան խնդրի նրբությունը եւ հանդես եկել հակամարտության փուլային կարգավորման օգտին։

«Հունիսի 18-ին ծրագրված հանդիպման ընթացքում մենք կձգտենք պարզաբանել հայկական կողմին, որ առկա դրությունը իրական չէ եւ թույլ չի տալիս վերահսկել իրավիճակը», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը։

«Թրենդ» լրատվական գործակալությունը, իր հերթին, հայտնում է, որ հանդիպմանը մասնակցելու են նաեւ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները։

«Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան` Հայաստանի արտգործնախարարությունից ասացին, որ հնարավոր հանդիպման մասին կտեղեկացնեն պատշաճ ժամկետներում։

Երեկոյան արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը հաստատեց հանդիպման մասին տեղեկատվությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG