Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ն համաձայնություն է ձեռք բերել ասիական երեք երկրների հետ


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը երեկ ասել է, որ համաձայնություն է ձեռք բերվել Ղազախստանի, Ղրղըզստանի եւ Ուզբեկստանի հետ, որպեսզի Աֆղանստանում ռազմական գործողությունների ավարտին այդ երկրների տարածքով դաշինքը կարողանա տեղափոխել իր ռազմական տեխնիկան:

Հյուսիսատլանտյան դաշինքը պատրաստվում է դուրս բերել զորքն Աֆղանստանից 2014 թվականի վերջին` մեկ տասնամյակ տեւած պատերազմից հետո:

ՆԱՏՕ-ն արդեն իսկ ունի համաձայնություն Ռուսաստանի հետ` այդ երկրի տարածքով բեռներ տեղափոխելու համար:

Պակիստանը 6 ամիս առաջ արգելեց ՆԱՏՕ-ին իր տարածքով բեռներ տեղափոխել` այն բանից հետո, երբ ամերիկյան օդային ռմբահարումներից հետո պակիստանցի 24 զինվոր սպանվեց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG