Մատչելիության հղումներ

Հունիսի 6-ին կմեկնարկի Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը


Հունիսի 6-13-ը Երեւանում կանցկացվի Արամ Խաչատրյանի անվան 8-րդ միջազգային մրցույթը: Մրցույթն այս տարի բաց կլինի «ջութակ» մասնագիտության համար:

Այս մրցույթն անցկացվում է Մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի ու Կոմիտասի անվան Երեւանի պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերով եւ ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո:

Մրցույթին կմասնակցեն երաժիշտներ աշխարհի շուրջ 20 երկրից` Ռուսաստանից, Ղազախստանից, Վրաստանից, Մոլդովայից, Ուկրաինայից, Բելառուսից, Լեհաստանից, Չինաստանից, Կորեայից, Կոլումբիայից, Իտալիայից, Իսպանիայից, ԱՄՆ-ից, Ճապոնիայից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից:

Մրցույթի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հունիսի 6-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG