Մատչելիության հղումներ

Նալբանդյանը ընդունել է ամերիկացի սենատորին


Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է Երեւան ժամանած ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Դիկ Դուրբինին:

Նախարարության տեղեկատվության վարչության փոխանցմամբ, սենատոր Դուրբինը շեշտել է, որ երկար տարիներ ուշադրության կենտրոնում է պահում Հայաստանին առնչվող խնդիրները եւ ուրախ է Երեւան այցելելու ու երկրի ղեկավարներից տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումներին ծանոթանալու համար:

Նույն աղբյուրի փոխանցմամբ, Էդվարդ Նալբանդյանը ամերիկյան սենատորին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները, ինչպես նաեւ շնորհակալություն հայտնել նրան Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ հետեւողական ջանքերի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG