Մատչելիության հղումներ

Վարչապետը աշխատանքային այցով կմեկնի Բելգիա


Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 3-4-ը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորության:

Ինչպես տեղեկացնում է կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը, մայրաքաղաք Բրյուսելում Տիգրան Սարգսյանը կայցելի Այ Բի Էյ (IBA) մոլեկուլյար ընկերություն, որտեղ ՀՀ էկոնոմիկայի նախարարության եւ ընկերության միջեւ տեղի կունենա համագործակցության համաձայնագրի ստորագրման արարողություն: Նույն օրը Տիգրան Սարգսյանը ելույթ կունենա Եվրոպական քաղաքականության հետազոտությունների կենտրոնում (CEPS): Այցի ընթացքում նախատեսված է հանդիպումը Եվրոպական Ժողովրդական Կուսակցության (ԵԺԿ) նախագահ Ուիլֆրիդ Մարթենզի հետ՝ կուսակցության կենտրոնակայանում, ինչպես նաեւ մասնակցություն ԵԺԿ քաղաքական խորհրդաժողովին:

Պատվիրակության կազմում են կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Տիգրան Դավթյանը, Կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, Ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG