Մատչելիության հղումներ

Էմի Վայնհաուսի առանձնատունը աճուրդի է հանվել


Անցյալ տարվա հուլիսին ալկոհոլից մահացած երգչուհի Էմի Վայնհաուսի Լոնդոնի առանձնատունը ընտանիքի որոշմամբ աճուրդի է հանվել։

Երգչուհու վախճանից հետո այդ տունը դարձել է նրա երկրպագուների հավաքատեղի։ Մարդիկ տան մոտ ծաղիկներ են բերում եւ հարգանքի տուրք են մատուցում Վայնհաուսի հիշատակին։

Ընտանիքը հայտնել է, թե ափսոսանքով է կայացրել տունը վաճառելու վճիռը` ասելով, որ մի կողմից` ազգականներից ոչ մեկը չի ցանկանա այնտեղ ապրել, իսկ մյուս կողմից` աննպատակահարմար է ամեն ամիս վճարումներ անել դատարկ տան համար։

Ընտանիքի խոսնակ Քրիս Գուդմանն այսօր ասել է, թե Էմի Վայնհաուսը շատ է սիրել այդ տունը։ Տան վաճառքով զբաղվող անշարժ գույքի գործակալությունը հաղորդել է, որ գնորդների կողմից մեծ հետաքրքրություն է դրսեւորվել։

Առանձնատան գինը գերազանցում է 4 միլիոն դոլարը։


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG