Մատչելիության հղումներ

15-ամյա հայ աճպարարը` աշխարհի չեմպիոն


Հայաստանը ներկայացնող 15-ամյա Սոս Պետրոսյանը (կրտսեր) հաղթող է ճանաչվել մայիսի վերջին Հռոմում անցկացված աճպարարների միջազգային մրցույթում եւ նվաճել աճպարարության կրկեսային ժանրում աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Այդ մասին տեղեկացնում է Երեւանի կրկեսի մամուլի ծառայությունը։

Երեւանի կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը` հաղթողի պապը, որը պատվավոր հյուր էր Հռոմում անցկացված մրցույթում, փոխանցել է, որ դրան առաջին անգամ է հայ մասնակցել` ավելի քան 60 երկրներից շուրջ 3 հազար աճպարարների թվում։ Ժյուրիի կազմում եղել են աշխարհահռչակ աճպարարներ։ Եզրափակիչ են դուրս եկել 10 երկրների ներկայացուցիչներ։

Հռոմի մրցույթը հոկտեմբերին ցուցադրվելու է իտալական Canale 5 հեռուստաալիքով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG