8 դուստրերով հարուստ՝ խիստ աղքատության մեջ
Ղարաբաղյան պատերազմի մասնակից Ջոզեֆի բազմանդամ ընտանիքն ապրում է Արմավիրի մարզի Մայիսյան գյուղում քարերով ու հողով ամրացված փոքրիկ, նեղլիկ, կիսախարխուլ ու խոնավ տանը: 8 դուստրերին լույս աշխարհ բերած տիկին Թագուհին ասում է, թե մեղք չգործելու համար է երեխաներին ունեցել, բայցեւ խոստովանում, որ հիմա իրեն կրկնակի մեղավոր է զգում: Մի քանի հավ, մի կով ու պետությունից ստացած 48 000 դրամ նպաստ, սա է բազմանդամ ընտանիքի գոյատեւման հիմնական աղբյուրը: Ընտանիքում մեծից փոքր տուն են երազում:
Արխիվ
-
նոյեմբեր 02, 2026Ո՞վ կբռնի Արևի ձեռքը
-
նոյեմբեր 02, 2026Ազգային ժողովում մեկնարկեցին 2027 թվականի պետական բյուջեի քննարկումները
-
նոյեմբեր 02, 2026ԱՄՆ-ն սպառնում է կրկին հարվածել, Իրանից կոշտ պատասխան են խոստանում