Մատչելիության հղումներ

Երեւանում է Քերոլայն Քոքսը


Հայաստանում է Միացյալ Թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը, որին ընդունել են նախագահ Սերժ Սարգսյանը եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` բարոնուհու հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել տարիներ ի վեր Հայաստանին եւ Ղարաբաղին նրա ցուցաբերած աջակցությունը, ծավալած մարդասիրական գործունեությունն ու հայ - բրիտանական հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ ջանքերը:

Նախագահը վստահություն է հայտնել, որ Քերոլայն Քոքսի անունը պատմության մեջ լինելու է այն մարդկանց անունների առաջին շարքում, ում հիշատակելու են որպես հայ ժողովրդի մեծագույն բարեկամի:

Հանդիպման մասնակիցները խոսել են Հայաստանում իրականացվող բարեփոխումների, երկրի զարգացման առաջնահերթությունների, Հայաստան - Եվրամիություն համագործակցության մասին, կարեւորել միջազգային հանրությանը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ անաչառ եւ լիարժեք տեղեկատվություն տրամադրելու ուղղությամբ հետեւողական աշխատանքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG