Մատչելիության հղումներ

Չեխիայի դիվանագիտական ներկայացուցչություն` Հայաստանում


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր ընդունել է Չեխիայի գործերի հավատարմատար Պետր Միկիսկային՝ Երեւանում Չեխիայի դիվանագիտական ներկայացուցչության բացման կապակցությամբ:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Նալբանդյանը վստահություն է հայտնել, որ Երեւանում Չեխիայի դիվանագիտական ներկայացուցչության հիմնումը նոր լիցք կհաղորդի հայ - չեխական համագործակցության առավել զարգացմանը:

Չեխ դիվանագետը վստահեցրել է, որ կանի առավելագույնը երկկողմ հարաբերությունների ընդլայնման համար:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ, Հայաստան - Եվրամիություն հարաբերությունների, տարածաշրջանային հարցերի շուրջ:

Անցած տարվա նոյեմբերին Պրահայում պաշտոնապես բացվեց Հայաստանի դեսպանությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG