Իտալիայի հյուսիս-արեւելքում այսօր տեղի ունեցած 5.8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի հետեւանքով առնվազն 10 մարդ է մահացել, կան վիրավորներ։
«Ֆրանսպրես» լրատվական գործակալության փոխանցմամբ` ուժեղ ցնցումների հետեւանքով, որոնք զգացվել են երկրի հյուսիսում եւ կենտրոնում, խուճապ է առաջացել, մարդիկ շենքերից դուրս են վազել։
Տեղի ոստիկանությունը հաստատել է, որ 8 մարդ զոհվել է Մոդենա շրջանում, լրատվամիջոցները հաղորդում են եւս 2 զոհվածների մասին։
Իտալիայի հյուսիսարեւելյան տարածաշրջանում 6 մագնիտուդ հզորությամբ ավերիչ երկրաշարժ էր տեղի ունեցել 9 օր առաջ` մայիսի 20-ին, որի հետեւանքով 6 մարդ մահացել է, հազարավոր մարդիկ մնացել են առանց տանիքի։