Մատչելիության հղումներ

Անանը հանդիպեց Ասադի հետ


ՄԱԿ-ի եւ Արաբական պետությունների լիգայի հատուկ բանագնաց, ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը այսօր Դամասկոսում բանակցություններ է վարել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ։

Հանդիպման վերաբերյալ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։

Նախօրեին ժամանելով Դամասկոս` Քոֆի Անանը Սիրիայի հակամարտության կողմերին կոչ էր արել հետեւել խաղաղության իր վեց կետանոց ծրագրին։

Հատուկ բանագնացի այցը հաջորդեց սիրիական Հուլա բնակավայրում անցած շաբաթավերջին տեղի ունեցած արյունալի իրադարձություններին, որոնց հետեւանքով, ըստ վերջին տվյալների, առնվազն 108 մարդ է զոհվել, այդ թվում` տասնյակ երեխաներ։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է Հուլայի սպանդը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG