Մատչելիության հղումներ

Քննարկվում է Համահայկական ձմեռային խաղերի հնարավորությունը


Համահայկական ձմեռային խաղերի անցկացման հնարավորությունը, ամառային խաղերի շրջանակներում նոր մարզաձեւերի ընդգրկման, խաղերի աշխարհագրության ընդլայնման, Երեւանում խաղերի գրասենյակի ստեղծման, բովանդակային ու կազմակերպչական այլ հարցեր են քննարկվել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի հասարակական կազմակերպության գործադիր կոմիտեի հերթական նիստի ժամանակ, որը կայացել է անցած շաբաթավերջին Վիեննայում Հայաստանի դեսպանատանը։

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` նիստը վարել են կազմակերպության փոխնախագահ Ալբեր Բոյաջյանը եւ քարտուղար Բագրատ Բուռնազյանը, մասնակիցների թվում էին Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործադիր մարմնի` աշխարհի ավելի քան 20 քաղաքներ ներկայացնող անդամներ:

Նիստին ներկա էր եւ Հայաստան - Սփյուռք կապերի ամրապնդման գործում Համահայկական խաղերի կարեւորության մասին խոսքով է հանդես եկել Ավստրիայում եւ Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG