Մատչելիության հղումներ

Նոր ճնշումներ Սիրիայի իշխանությունների նկատմամբ


Մոսկվան եւ Լոնդոնն այսօր պայմանավորվել են ուժեղացնել ճնշումը Սիրիայի իշխանությունների վրա, որպեսզի պաշտոնական Դամասկոսը կատարի Քոֆի Անանի կարգավորման ծրագրի պահանջները` ծանր զրահատեխնիկան եւ հրետանին դուրս բերելով սիրիական բնակավայրերից:

Նման պայմանավորվածության են հանգել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ուիլյամ Հեյգը այսօր Մոսկվայում կայացած բանակցությունների ժամանակ:

Խնդիրը հրատապ դարձավ մայիսի 25-ին՝ Հուլայում տեղի ունեցած դեպքերից հետո, երբ քաղաքի հրետակոծության արդյունքում ավելի քան 100 մարդ զոհվեց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG