«Վրացական երազանք» դաշինքը ծրագրում է զանգվածային ակցիաներ անցկացնել Վրաստանի Քութայիսի, Բաթումի, Զուգդիդի եւ Թելավի քաղաքներում։ Այդ մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին։
«Գրուզիա օնլայն» պարբերականի փոխանցմամբ` վրաց մեծահարուստը խոստացել է նաեւ այցելություններ երկրի ավելի փոքր քաղաքներ եւ գյուղեր։ «Իշխանություններին ավելի շատ հաջողվում է ճնշել ժողովրդին հենց տարածաշրջաններում։ Բայց մենք կփոխենք դա», - վստահեցրել է Իվանիշվիլին։
«Վրացական երազանք»-ը երեկ մայրաքաղաք Թբիլիսիում հանրահավաք անցկացրեց, որը, ըստ տեղական լրատվամիջոցների, ամենամարդաշատն էր 2003 թվականի «վարդերի հեղափոխությունից» հետո։