Մատչելիության հղումներ

Խոշոր ավտովթար Հնդկաստանում. զոհվել է 26 մարդ


Առնվազն 26 մարդ զոհվել, եւս 27-ը մարմնական վնասվածքներ են ստացել այսօր առավոտյան Հնդկաստանի արեւմտյան Մահարաշտրա նահանգում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետեւանքով։

BBC-ի փոխանցմամբ` Մումբայ - Պունե ավտոմայրուղու վրա բախվել են հարսանիքից վերադարձողների տեղափոխող ավտոբուսը եւ բեռնատարը։

Զոհվածների թվում չորս երեխա կա։

BBC-ն նշում է, որ ճանապարհատրանսպորտային պատահարների թվով Հնդկաստանը առաջինն է աշխարհում, ամեն տարի այդ երկրում ավտովթարներից ավելի քան 110 հազար մարդ է զոհվում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG