Մատչելիության հղումներ

Իրանի նոր խորհրդարանը եւս կղեկավարի Լարիջանին


Իրանի նախորդ գումարման խորհրդարանի խոսնակ, պահպանողական Ալի Լարիջանին կղեկավարի նաեւ երկրի նորընտիր խորհրդարանը։

Լրատվական գործակալությունների փոխանցմամբ, Լարիջանին խորհրդարանի նախագահ է ընտրվել այսօր` հաղթանակ տանելով Ղոլամ Ալի Հադադ Ադելի նկատմամբ։

Երկու գործիչներն էլ համարվում են Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիին մոտ կանգնած անձինք, սակայն Լարիջանին հայտնի է որպես երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ավելի խիստ, իսկ նրա մրցակիցը` ավելի մեղմ քննադատ։

Այս ամիս ավելի վաղ ավարտված ընտրությունների արդյունքներով, Ահմադինեժադի պահպանողական ընդդիմախոսները մեծամասնություն ստացան Իրանի նոր խորհրդարանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG