Մատչելիության հղումներ

Սիրիայում լարվածությունը չի մարում


Պաշտոնական Դամասկոսն այսօր հայտարարել է, թե կառավարական զորքերը որեւէ առնչություն չունեն Հոուլա քաղաքում այս շաբաթ տեղի ունեցած հրետակոծության հետ, որի արդյունքում 90-ից ավելի մարդ է սպանվել։

Արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է,թե խաղաղ բնակիչների,այդ թվում՝ տասնյակ երեխաների, սպանության համար անհրաժեշտ է մեղադրել «ահաբեկիչներին»։ Պաշտոնյան նաեւ նշել է, թե իշխանությունները մանրազնին քննության են ենթարկելու քաղաքում տեղի ունեցած բռնությունները։

Ընդդիմությունը, մինչդեռ, պնդում է, թե կատարվածի համար պատասխանատու են կառավարական զորքերը, որոնք, չնայած միջազգային հանրության խիստ քննադատությանը, կիրակի շարունակել են ռմբակոծել ընդդիմության դիրքերը քաղաքի որոշ հատվածներում։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG