«Ժամանակ»-ը գրում է. - «Հայաստանում չեն հանդարտվում քննարկումները այսպես ասած կոալիցիոն բանակցությունների հանգուցալուծման եւ ԲՀԿ-ի որոշման շուրջ: Ընդհանուր մթնոլորտն այն է, որ ԲՀԿ-ի կոալիցիա չմտնելը անակնակալ է եղել շատերի՝ մեծամասնության համար, եւ ներկայումս ստեղծվել է մի իրավիճակ, որը շատ է հիշեցնում հայտնի անեկդոտը հոգեհանգստի այցելած երիտասարդների մասին, երբ դռների մոտ նրանք պատահում են մի տիկնոջ, որն աղիողորմ լաց է լինում եւ նայելով հանգուցյալի կողմը՝ բղավում՝ «չեմ հավատում, չեմ հավատում»: Տղաներն էլ ասում են նրան, տիկին, թողեք ներս անցնեն նրանք, ովքեր հավատում են: Թող չափազանց հեգնական չթվա, սակայն ստեղծված ներքաղաքական իրավիճակի եւ ԲՀԿ-ի՝ ընդդիմադիր դաշտում մնալու առումով ներկայումս գրեթե բոլորը միաբերան աղաղակում են՝ «չենք հավատում»: Բայց թող ներվի ասել, հարգելիներս, իսկ ո՞ւմ է հետաքրքրում՝ հավատում եք դուք, թե՝ ոչ: Կա արդեն կատարված փաստ, եւ ըստ այդմ ԲՀԿ-ն արդեն զբաղեցրել է ընդդիմադիր մի շեմ, որից այս կողմ թույլ չի տալու անցնել որեւէ քաղաքական ուժի»:
«Հայոց աշխարհի» «Երկու իշխող կուսակցություն չի լինում եւ չարժե ծիծաղեցնել մարդկանց» հոդվածում կարդում ենք. - «Դատելով ամենից, կոալիցիա մտնելուց ԲՀԿ-ի հրաժարվելը բացատրվում է նախեւառաջ այդ կուսակցության անչափ մեծ հավակնություններով։ Այսինքն՝ կոալիցիա մտնելու դիմաց նա չափից ավելի շատ բան է պահանջել, երեւակայելով իրեն առնվազն երկրորդ իշխող կուսակցություն։ Բայց լինո՞ւմ է նման բան բնության մեջ։ Ժամանակին օրենքի բանաձեւն ասում էր, որ Խորհրդային Միությունում միակուսակցական համակարգ է, քանի որ երկու կուսակցություն կերակրել ժողովուրդը չի կարող։ Ղեկավար աթոռների թիվն ի սկզբանե սահմանափակ է։ Եթե բոլորը դառնան ղեկավար, ապա ո՞ւմ պիտի նրանք ղեկավարեն»։
«Երկիր»-ը գրում է. - «Կոալիցիային միանալուց հրաժարվելու ԲՀԿ-ի որոշումը ամենակարեւորը չէ: Որովհետեւ զուտ իշխանության ձեւավորման իմաստով ոչ մի նշանակություն չուներ` ԲՀԿ-ն կոալիցիային մաս կկազմե՞ր, թե՞ ոչ: Ամենաէականն այն է, թե ի՞նչ է դրանից հետո անելու կուսակցությունը եւ թե քաղաքական դաշտի ո՞ր հատվածում է որոշել հանգրվանել: Գագիկ Ծառուկյանն իր հայտարարությամբ այս հարցերի պատասխանը չտվեց: Հետեւաբար պետք է այն փնտրել կուսակցության ներսում եւ դրա շուրջ հետագա զարգացումների մեջ: Ակնհայտ է, որ ԲՀԿ-ն դեռ կիսաքայլ է կատարել, ինչը, հաշվի առնելով կուսակցությանն սպասվող հնարավոր փորձությունները, կարելի է հասկանալ: Ողջ հարցն այն է` ինչքա՞ն է տեւելու այս վիճակը եւ արդյոք ԲՀԿ-ն առհասարակ նպատակ ունի՞ դուրս գալ դրանից»:
«Հայկական ժամանակ»-ը զրուցել է քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի հետ: Թերթը հարցնում է. - «Պարոն Բադալյան, ըստ էության, քաղաքական դաշտը վերաձեւվել է, եւ ԲՀԿ-ի կոալիցիա չմտնելուց հետո մի քանի տեսակետ հնչեց. 1-ին. սա ՕԵԿ-ի սցենարն է, այդ կուսակցությունը ներդրվեց ընդդիմադիր դաշտ եւ ական դարձավ այդ դաշտում, 2-րդ. սեփական թեկնածուով են հանդես գալու նախագահական ընտրություններում, 3-րդ. իսկապես անկեղծ են եւ չեն ուզում պատասխանատվություն կրել ՀՀԿ-ի հետ: Ըստ ձեզ, ի՞նչ է իրականում տեղի ունեցել»: Բադալյանը պատասխանում է. - «Իրականում տեղի է ունեցել մեկ բան. մայիսի 6-ին տեղի են ունեցել ոչ թե ընտրություններ, այլ ֆինանսական լայնամասշտաբ միջոցառում, որտեղ կոալիցիոն ուժերից մեկը իրեն վերագրել է բավական մեծ թվեր, որ իրականության հետ կապ չունեն, եւ արդյունքում նա ԱԺ-ում իր կցորդի` ՕԵԿ-ի հետ ունի 75 տեղ: Նրանք ունեն համապատասխան ձայներ, որպեսզի ձեւավորեն կառավարություն, ընդունեն համապատասխան օրենքներ: Այդ կոնտեքստում ԲՀԿ-ի համար` մտնել կոալիցիայի մեջ, նշանակում է` լինել ձեւական գործընկեր, որտեղ իրենք ոչինչ չեն որոշելու: Ելնելով դրանից, ԲՀԿ-ն որոշեց, որ հաջորդ կոալիցիայում տեղ չի ունենալու եւ որոշեց դառնալ ընդդիմություն»:
«Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ պատգամավոր, ԲՀԿ-ական Լյովա Խաչատրյանի հետ: Հարց. - «Կոալիցիա չկազմելով այլ կուսակցությունների հետ՝ ԲՀԿ-ն ընդդիմադիր է դառնում: Դուք Ձեզ ինչպե՞ս եք պատկերացնում որպես ընդդիմադիր»: Պատասխան. - «Ես ինձ համար կարող եմ ասել, որ գեղի նախիրը, էնտեղ էլ պառվի մոզին: Մնացածը ինձ չի հետաքրքրում»: Հարց. - «Այսինքն սպասենք նո՞ր ընդդիմության ԱԺ-ում»: Պատասխան. - «Ես իմ կուսակցության հետ եւ կարող եմ նորից կրկնել, որ որտեղ գեղի նախիրը, էնտեղ էլ պառվի մոզին»:
«Առավոտի» խմբագիրը գրում է. - «Մոտակա 3 ամիսներին ներքաղաքական զարգացումների առումով, ըստ երեւույթին, որեւէ էական բան այլեւս տեղի չի ունենա: Բայց սեպտեմբերից, իհարկե, փաստացի կսկսվի նախագահական ընտրարշավը, եւ, համապատասխանաբար, այս կամ այն «գործիքավորմամբ»՝ արմատական թե կառուցողական, հնչելու է քննադատության այն «երգացանկը», որն արդեն հնչել է խորհրդարանական ընտրություններից առաջ՝ հանրահայտ աղետալի կանխատեսումներով՝ եթե այսպես շարունակվի, Հայաստանը կործանվելու է, վերանալու է, ջնջվելու է աշխարհի քարտեզից եւ այլն: Վստահ չեմ, որ այդ տեսակի քարոզչությունը նպաստում է ընդդիմադիր ընտրազանգվածի կոնսոլիդացմանը, քաղաքացիների «հեղափոխականացմանը»: Նրանք, ովքեր հավատում են այդ մոտալուտ ապոկալիպսիսին, ոչ միշտ են որոշում դուրս գալ փողոց եւ ընդդիմադիր կարգախոսներ վանկարկել: Մեծ մասի տրամաբանությունը ճիշտ հակառակն է՝ եթե իսկապես կործանվում ենք, ուրեմն ավելի լավ է՝ այստեղից փախչեմ: Ի դեպ, ճիշտ նույն տրամաբանությամբ, երբ չափից դուրս հաճախ ես ասում, որ Հայաստանում ստեղծվել է վախի մթնոլորտ, որ բոլորը ահաբեկված են ու սարսափած, մարդիկ սկսում են մտածել՝ գուցե իսկապե՞ս այդքան շատ վախենալու բաներ կան»: