Մատչելիության հղումներ

Ինքնաբացարկի դիմում են ներկայացրել 67 ՀՀԿ-ականներ եւ 28 ԲՀԿ-ականներ


Կենտրոնական ընտրական հանձնաժողովից «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեցին, որ Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) համամասնական ցուցակում ընդգրկված 67 անձ այսօր ինքնաբացարկի դիմում է ներկայացրել:

Ավելի վաղ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, որ այդ մարդիկ առնչվում են գործադիրի հետ եւ շարունակելու են աշխատել այդ մարմնում:

Ինքնաբացարկի դիմում են ներկայացրել նաեւ ԲՀԿ համամասնական ցուցակում ընդգրկվածներից 28-ը: Ինքնաբացարկ ներկայացրածների թվում են ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Արամ Սաֆարյանը, ԲՀԿ-ական պատգամավոր Հրանտ Մադաթյանը, կուսակցության մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը, առողջապահության նախարար Հարություն Քուշքյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը, քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը, Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, ԱԺ աշխատակազմի վերլուծական վարչության պետ Արթուր Թամազյանը եւ մշակույթի նախկին նախարար Թամար Պողոսյանը:

Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG