Մատչելիության հղումներ

Նոր Զելանդիան ծխելու դեմ պայքարում նոր քայլեր է ձեռնարկում


Նոր Զելանդիայի կառավարությունը հայտնել է, որ առաջիկա չորս տարվա ընթացքում սիգարեթի հարկը բարձրացնելու է 40 տոկոսով` նպատակ ունենալով կրճատել երկրում ծխողների թիվը։ Դրա արդյունքում սիգարեթի մեկ տուփի արժեքը 2016 թվականին կհասնի 15 դոլարի։

Նոր Զելանդիան ծրագրում է մինչեւ 2025 թվականը դառնալ ամբողջությամբ ծխախոտազերծ երկիր եւ հետեւողականորեն բաձրացնում է սիգարեթի գինը։

Մեկ այլ որոշմամբ, որն ուժի մեջ կմտնի այս տարվա հուլիսից, խանութներում եւ կրպակներում սիգարեթի տուփերը պետք է հեռացվեն ցուցափեղկերից եւ պահվեն վաճառասեղանի տակ։

Նոր Զելանդիայում այսօրվա դրությամ ծխախոտ է օգտագործում չափահասների 20 տոկոսը, մինչդեռ 1986 թվականին այդ թիվը 30 տոկոս է կազմել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG