Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղում պատրաստվում են բերքահավաքի


Ղարաբաղում 7 հազար հեկտարով ավելացվել են հացահատիկի ցանքատարածությունները։

«Հանրապետությունում կատարվել է շուրջ 61 հազար հեկտար հացահատիկի ցանքս, որից աշնանացան՝ 51 հազար 300 հեկտար, իսկ գարնանացան մշակաբույսեր՝ մոտ 10 հազար հեկտար», - այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց ԼՂ գյուղնախարար Անդրանիկ Խաչատրյանը։ - «Համեմատ նախորդ տարվա հետ՝ հացահատիկների ցանքատարածքները ավելացել են ավելի քան 7 հազար հեկտարով կամ 14 տոկոսով»։

Հաշվի առնելով նախորդ տարիներին ԼՂ-ում արձանագրված անհաջողությունները գյուղատնտեսության ոլորտում` վարչապետ Արա Հարությունյանն այսօր իր մոտ խորհդակցություն էր հրավիրել՝ ոլորտի պատասխանատուներին հանձնարարելով առկա գյուղտեխնիկան բերել սարքին վիճակի, ձեռնարկել հակահրդեհային անհրաժեշտ միջոցներ, ծրագրել բերքի մթերման եւ իրացման անելիքները, հացահատիկային եւ դաշտային վնասատուների դեմ միջոցառումներում ներգրավել սեփականատեր եւ վարձակալ հողագործներին։

please wait

No media source currently available

0:00 0:02:25 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG