Մատչելիության հղումներ

Տասնյակ զոհվածներ եւ վիրավորներ` Ալբանիայում ավտովթարի հետեւանքով


Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայից մոտ 220 կիլոմետր հարավ գտնվող ավտոճանապարհին ավտոբուսի վթարի հետեւանքով 12 մարդ է զոհվել, 21-ը` վիրավորվել:

Տեղի ոստիկանության հաղորդմամբ` ավտոբուսի 33 ուղեւորները եղել են համալսարաններից մեկի ուսանողներ ու դասախոսներ:

Վիրավորներից 14-ի վիճակը բժիշկները գնահատել են ծանր:

Վթարի պատճառները դեռեւս անհայտ են, սակայն ականատեսները պատմել են, որ ավտոբուսն ընթացել է մեծ արագությամբ:

Ալբանիայում այսօր սուգ է հայտարարված:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG