Մատչելիության հղումներ

Բաքվում մեկնարկում է «Եվրատեսիլ - 2012»-ը


Մայիսի 22-ին Բաքվում մեկնարկում է «Եվրատեսիլ» միջազգային 57-րդ փառատոնը։

Այսօր տեղի կունենա առաջին կիսաեզրափակիչը, մայիսի 24-ին` երկրորդը։ Կիսաեզրափակիչ փուլերի արդյունքում երկու խմբերից 10-ական երկիր կանցնի եզրափակիչ, որը տեղի կունենա շաբաթ օրը` մայիսի 26-ին։

«Եվրատեսիլ»-ին մասնակցելու հայտ էր ներկայացրել 42 երկիր, այդ թվում` Լեհաստանը եւ Հայաստանը։

Լեհաստանը դեռ 2011 թվականի դեկտեմբերին է հաղորդել չմասնակցելու մասին` նշելով, որ լեհական հեռուստատեսությունը ցանկանում է լավ նախապատրաստվել 2012 թվականի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության լուսաբանմանը։

Իսկ Հայաստանի հանրային հեռուստատեսությունը այս տարվա մարտի 7-ին է հայտնել մասնակցությունից հրաժարվելու մասին։ «Որեւէ տրամաբանություն չկա մասնակից ուղարկել մի երկիր, որտեղ նրան դիմավորելու են որպես թշնամու», - ասված էր Հանրայինի հայտարարությունում։

Հետագայում Եվրոպական հեռարձակողների միությունը հայտարարել է, թե Հայաստանը այդ որոշման համար կտուգանվի։

Ադրբեջանը մոտ 135 միլիոն դոլար է տրամադրել Բաքվում արդիական մարզահամերգային համալիր կառուցելու նպատակով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG