Եվրոպական հեռարձակողների միությունը որոշել է տուգանել Հայաստանին` այս ամսվա վերջին Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ - 2012» երգի մրցույթին մասնակցությունից հրաժարվելու համար: Այդ մասին տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալությունը` վկայակոչելով Եվրոպական հեռարձակողների միության լրատվամիջոցների հետ կապերի վարչության ղեկավար Աննիկա Նիբերգ-Ֆրանկենհաուզերին:
Ըստ նրա` Եվրոպական հեռարձակողների միությունը Հայաստանին պարտավորեցնում է մուծել ե՛ւ մրցույթի մասնակցավճարը, ե՛ւ տուգանք` այդ վճարի 50 տոկոսի չափով: Թե որքան է կազմում գումարը՝ չի հրապարակվում:
Բացի այդ, Ֆրանկենհաուզերը ասել է, որ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը պետք է ուղիղ եթերում առանց ընդմիջումների ցուցադրի մրցույթի եզրափակիչ փուլը, հակառակ դեպքում` Հայաստանը կարող է զրկվել հաջորդ տարվա «Եվրատեսիլ»-ին մասնակցելու իրավունքից։
Պարզաբանելով Եվրոպական հեռարձակողների միության վճիռը` Աննիկա Նիբերգ-Ֆրանկենհաուզերը վկայակոչել է կանոնակարգը, ըստ որի` մրցույթին մասնակցելու ցանկություն հայտնած երկիրը որոշակի ժամկետից հետո չի կարող փոխել իր որոշումը, մինչդեռ Հայաստանը «Եվրատեսիլ»-ին մասնակցությունից իր հրաժարվելու մասին հայտարարել է, «երբ բոլոր ժամկետները արդեն սպառված էին»։