«ԱրմենՏել» ընկերությունը հայցում է իր բաժանորդների ներողամտությունը մայիսի 18-ին Beeline բջջային ցանցում տեղի ունեցած տեխնիկական խափանման հետեւանքով պատճառած անհարմարությունների համար եւ տեղեկացնում, որ միջադեպից տուժած Beeline բջջային կապի բաժանորդներին կտրամադրվեն անվճար բոնուսային րոպեներ եւ ինտերնետ փաթեթներ:
«Հատուցման չափը կկազմի 60 ներցանցային րոպե եւ 10 Մբ շարժական Ինտերնետ թե իրավաբանական, եւ թե ֆիզիկական անձանց համար: Բոնուսները կտրամադրվեն ավտոմատ կերպով` սկսած մայիսի 24-ից` մեկ շաբաթվա ընթացքում, եւ կարող են օգտագործվել տրամադրման օրվանից 10 օրացուցային օրվա ընթացքում: Բաժանորդները կարող են օգտագործել բոնուսային րոպեները միայն գտնվելով Հայաստանի Beeline ցանցում», - հայտարարում է ընկերությունը: