Մատչելիության հղումներ

ԱՊՀ-ի դիտորդները հայաստանյան ընտրություններում առողջ մրցակցություն են արձանագրել


Մայիսի 15-18-ը Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ-ի միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) 37-րդ լիագումար նիստի ժամանակ, որին մասնակցել է Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Բալասանյանի գլխավորած պատվիրակությունը, ներկայացվել է ԱՊՀ-ի դիտորդների զեկույցը Հայաստանում մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` ԱՊՀ-ի դիտորդները բարձր են գնահատել ընտրությունների անցկացման ընթացքը: Նրանք հատկապես կարեւորել են ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին քարոզարշավն իրականացնելու եւ լուսաբանելու համար հավասար հնարավորությունների տրամադրումն ու ընտրական հանձնաժողովների բարձր պատրաստվածությունը: Ըստ դիտորդների` Հայաստանում առկա է եղել առողջ մրցակցություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG