Մատչելիության հղումներ

Երեւանում տեղի կունենա ՍԾՏՀ ԽՎ-ի 39-րդ լիագումար նիստը


Մայիսի 22-24-ը Երեւանում տեղի կունենա Սեւծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) 39-րդ լիագումար նիստը, որի աշխատանքներին կմասնակցի 10 երկրի շուրջ 70 պատվիրակ:

Ինչպես նշված է Հայաստանի Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում, Խորհրդարանական վեհաժողովը կազմված է ՍԾՏՀ-ի անդամ 12 երկրները ներկայացնող 76 պատգամավորներից:

Օրեր առաջ ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել էին, որ Ադրբեջանի խորհրդարանի երեք պատգամավորներ մասնակցելու են երեւանյան նիստին։

Նստաշրջանի առաջին օրը կգումարվեն Բյուրոյի ու Մշտական հանձնաժողովի, հաջորդ երկու օրերին` Գլխավոր վեհաժողովի լիագումար նիստերը:

39-րդ լիագումար նիստի օրակարգում ներառված հարցերի թվում են`
կազմակերպչական, ՍԾՏՀ կազմակերպության գործունեության մասին,
ՍԾՏՀ-ի անդամ երկրներում hարկային համակարգի կատարելագործմանը, խաղողագործության եւ գինեգործության զարգացման հեռանկարներին, կազմակերպված հանցագործության դեմ պայքարի ոլորտում համաձայնագրերի իրագործմանը, մշակույթին, կրթությանը, սոցիալական խնդիրներին առնչվող եւ այլ հարցեր: Կհրապարակվի ՍԾՏՀ ԽՎ-ի հայտարարությունը ՍԾՏՀ կազմակերպության 20-ամյակի կապակցությամբ:

Մինչ այս Երեւանում կայացել են ՍԾՏՀ ԽՎ-ի երկու լիագումար նիստ, Մշակույթի, կրթության եւ սոցիալական հարցերի ու Տնտեսական, առեւտրի, տեխնոլոգիական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովների նիստերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG