Մատչելիության հղումներ

«Կոնգրեսից որպես բարեկամ կուսակցություն ենք հեռանում»


Հայաստանի լիբերալ կուսակցությունը եւս դուրս եկավ ՀԱԿ-ի կազմից
please wait

No media source currently available

0:00 0:03:01 0:00
Հայ ազգային կոնգրեսի կազմից երեկ դուրս եկած Հայաստանի լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը չի բացառում քաղաքական որեւէ ուժի` այդ թվում իշխող Հանրապետականի հետ համագործակցությունը:

Նման հայտարարություն Հովհաննիսյանն արեց այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում` ներկայացնելով նաեւ այն պատճառները, թե ինչու որոշում կայացվեց դուրս գալ Կոնգրեսի կազմից. - «Քանի որ որպես քաղաքական կուսակցություն մենք արդեն մաշվել էինք Կոնգրեսի մեջ, եւ Կոնգրեսի մեջ մնալով կարող էր այս կուսակցությունը իսկապես տարրալուծվեր»:

Նրա խոսքով` կար նաեւ պատգամավորական մանդատները վերցնել-չվերցնելու հարցը. - «Ես պիտի ազնիվ լինեմ: Ես շատ խորը ապրեցի այն, որ Հայ ազգային կոնգրեսը ընդամենը հավաքեց 100 հազար ձայն եւ 7 մանդատ… Եվ այն ցանկությունը, որ այդ 7 մանդատով գնան խորհրդարան, ինձ բացարձակ չէր բավարարում: Ես գտնում էի, որ այդ 7 մանդատը այն գինը չէ, որ Կոնգրեսը, Կոնգրեսի անդամ կուսակցությունները կամ հայ ժողովուրդը կամ մարդիկ, որ աջակցել են Կոնգրեսին… դա այդ գինը չէր, որ այդ 7 մանդատով փոխել եւ համարժեքություն ստեղծել»:

«Եթե Կոնգրեսը վերցնում է մանդատները եւ գնում է խորհրդարան, մենք ֆիքսում ենք, որ մենք ընդունել ենք խորհրդարանական ընտրությունների լեգիտիմությունը, եւ մենք ֆիքսում ենք, որ այդ խաղի կանոնները ընդունել ենք եւ պատրաստ ենք այդ խաղի կանոններով աշխատել», - հավելեց նա:

Հարցին, թե պատկերացնում է արդյոք համատեղ աշխատանք, ասենք, Հանրապետական կուսակցության հետ, Հովհաննես Հովհաննիսյանը արձագանքեց. – «Աշնանը համագումար կանենք: Ես չեմ բացառում ոչ մի քաղաքական ուժի հետ համագործակցություն հետագայում որեւէ կոնկրետ խնդրի շուրջ»:

«Կոնգրեսից մենք որպես բարեկամ կուսակցություն ենք հեռանում, եւ չեմ կարծում, թե սրանով կյանքը ավարտվում է», - զրույցի վերջում հարկ համարեց ասել Հովհաննես Հովհաննիսյանը:

please wait

No media source currently available

0:00 0:04:15 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG