Մատչելիության հղումներ

Հայաստանի լիբերալ կուսակցությունը եւս դուրս եկավ ՀԱԿ-ի կազմից


Հովհաննես Հովհաննիսյանի գլխավորած Հայաստանի լիբերալ կուսակցությունը եւս այսօր հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի կազմից դուրս գալու մասին:

«Հայաստանի լիբերալ կուսակցությունը դուրս է գալիս Հայ ազգային կոնգրեսի կազմից` այլեւս աննպատակահարմար համարելով կաշկանդված մնալ ՀԱԿ-ի որոշումների եւ գործողությունների շրջանակներում: Կուսակցության նման որոշման համար հիմնական պատճառ է հանդիսանում ՀԱԿ-ի կողմից ԱԺ յոթ մանդատների ընդունումը: Կուսակցությունը գտնում է, որ պետք է վայր դնել այդ մանդատները եւ չմտնել խորհրդարան: 2008 թվականից սկսած համաժողովրդական շարժման համար յոթ մանդատը համարժեք չէ դրված նպատակներին, շարժում, որը մարտի 1-ին տվել է տասը զոհ, ունեցել է ավելի քան 100 քաղբանտարկյալներ, հազարավոր մարդիկ դարձել են հալածյալներ», - նշված է կուսակցության հայտարարության մեջ:

Նշելով, որ 2008 թվականից սկսած ՀԱԿ-ը լուրջ դերակատարություն է ունեցել երկրի քաղաքական-հասարակական կյանքում, քաղաքացիական հասարակության ձեւավորման գործընթացներում, երկրում վախի մթնոլորտի հաղթահարմանն ուղղված գործողություններում, Հայաստանի լիբերալ կուսակցությունը միաժամանակ արձանագրում է. - «Ցավոք, հետագայում ՀԱԿ-ի գործողությունները դարձան պասիվ, երբեմն անհասկանալի, ընդ որում` բոլորի համար»:

Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG