Մատչելիության հղումներ

Իրանը մտադիր է դատ հարուցել Google-ի դեմ


Իրանի կառավարությունը վրդովված է համացանցային հզոր որոնողական համակարգերից մեկի` Google-ի վերջին նորամուծությունից։ Google-ը իր քարտեզների էջերում Պարսից ծոցը ներկայացնում է որպես «Ծոց»։

Իրանի արտգործնախարարության խոսնակ Ռամին Մեհմանպարաստն ասել է, թե իր երկիրը պահանջում է աշխարհագրական անվան մեջ անհապաղ վերականգնել «Պարսից»-ը։ Այլապես, ըստ խոսնակի, «Google-ը լուրջ վնաս է կրելու»։

«Ֆրանսպրես» լրատվական գործակալությունը նշում է, որ Իրանի եւ Արաբական թերակղզու միջեւ ընկած ջրային հատվածը իրանցիներն անվանում են «Պարսից ծոց», աշխարհում էլ այդ անվան հետ մեկտեղ կիրառում են նաեւ «Ծոց»-ը, իսկ արաբական որոշ պետություններ այն անվանում են «Արաբական ծոց»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG