Մատչելիության հղումներ

Տեր-Պետրոսյանը ինքնաբացարկի դիմում ներկայացրեց


Հայաստանի առաջին նախագահ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովից (ԿԸՀ) «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեցին, որ ՀԱԿ-ի համամասնական ցուցակով պատգամավոր ընտրված, ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնող Տեր-Պետրոսյանը դիմումը ներկայացրել է այսօր:

ՀԱԿ-ի համամասնական ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող` «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, ով անցած շաբաթավերջին հայտարարեց պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին, ԿԸՀ-ի փոխանցմամբ, դեռ ինքնաբացարկի դիմումը չի ներկայացրել:

ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ ցուցակի առաջին 7 տեղերում ընդգրկված այլ անձանցից ինքնաբացարկ հայտնելու մտադրություն ոչ ոք չի հայտնել: Պատգամավորական մանդատից Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Արամ Սարգսյանի հրաժարվելուց հետո ՀԱԿ-ի համամասնական ցուցակով խորհրդարան կմտնեն Ստեփան Դեմիրճյանը, Արամ Մանուկյանը, Լեւոն Զուրաբյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը, Հրանտ Բագրատյանն ու Գագիկ Ջհանգիրյանը:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG