Մատչելիության հղումներ

Նալբանդյանը մասնակցել է ՀԱՊԿ-ի ԱԳ նախարարների հանդիպմանը


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր Մոսկվայում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտգործնախարարների խորհրդի նիստին:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` հանդիպման օրակարգում էին Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման քսանամյակին եւ ՀԱՊԿ-ի տասնամյակին նվիրված Հավաքական անվտանգության խորհրդի` նույն օրը կայանալիք հոբելյանական նստաշրջանին ներկայացվելիք հարցերը:

ՀԱՊԿ-ի արտգործնախարարներն անդրադարձել են միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ կազմակերպության անդամ պետությունների դիրքորոշումների համադրմանն առնչվող հարցերի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG