Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի օրը` մայիսի 15-ին, աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:

Ինչպես տեղեկացնում է նախագահի մամլո գրասենյանը, Սերժ Սարգսյանը Մոսկվայում կմասնակցի Հավաքական անվտանգության խորհրդի հոբելյանական նստաշրջանին՝ նվիրված Հավաքական անվտանգության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակին եւ ՀԱՊԿ-ի ստեղծման 10-ամյակին: Նույն օրը Մոսկվայում Սերժ Սարգսյանը կմասնակցի նաեւ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի ոչ պաշտոնական նիստին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG