Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի դեսպանը եւ բանագնացը այցելել են Տիմոշենկոյին


Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի բանագնացը եւ Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպանը այցելել են Խարկովի պետական հիվանդանոց, որտեղ այս օրերին գտնվում է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն։

Դեսպան Ջոն Թեֆթը Տիմոշենկոյին այցելելուց հետո լրագրողներին ասել է, թե Միացյալ Նահանգների համար անընդունելի է նախկին վարչապետի նկատմամբ իրականացվող հետապնդումը։

Տիմոշենկոն 2011 թվականի հոկտեմբերին դատապարտվել է 7 տարվա ազատազրկման` 2009 թվականին Ռուսաստանի հետ գազի գնի վերաբերյալ պայմանագրեր կնքելիս պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով։ Նախկին վարչապետը, սակայն, պնդում է, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG