Մատչելիության հղումներ

Der Spiegel-ը Հունաստանին կոչ է անում դուրս գալ եվրագոտուց


Գերմանական հեղինակավոր Der Spiegel ամսագիրը պարտքերի մեջ թաղված Հունաստանին կոչ է անում լքել եվրոյի գոտին: Կիրակի օրվա համարի առաջին էջի «Ակրոպոլիս, Adieu! Ինչու պետք է Հունաստանը լքի եվրոն» վերնագրով հոդվածում Der Spiegel-ը գրում է, որ եվրոյի գոտուց դուրս գալը Հունաստանի համար ներկա պահին լավագույն տարբերակն է:

«Հույները երբեք պատրաստ չեն եղել միասնական արժույթի համար եւ այսօր էլ պատրաստ չեն: Բարեփոխումների միջոցով երկիրը կայուն դարձնելու փորձը ձախողվել է». - գրում է հեղինակավոր պարբերականը:

Ամսագիրը զրուցել է Գերմանիայի ֆինանսների նախարարի հետ, ով ասել է, թե ինքը չի կարող ստիպել Հունաստանին մնալ եվրագոտում, սակայն հույս է հայտնել, որ երկիրը, այնուամենայնիվ, չի լքի եվրագոտին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG