Մատչելիության հղումներ

Կործանված Superjet-ի բոլոր ուղեւորները զոհվել են


Ինդոնեզիայում աղետի ենթարկված ռուսաստանյան արտադրության Superjet-100 օդանավի ուղեւորներից ոչ ոք ողջ չի մնացել, հայտարարել են վթարի վայրում աշխատող փրկարարները:

Ինդոնեզիայի որոնողական եւ փրկարարական գործակալության պաշտոնյաներից մեկը հայտնել է, որ վթարի վայրում հայտնաբերվել են ուղեւորների դիեր:

Օդանավում եղել են հիմնականում ինդոնեզիացիներ եւ ռուսներից բաղկացած անձնակազմը` ընդհանուր թվով 48 մարդ։

Ինքնաթիռն անհետացել էր ռադարների էկրաններից ցուցադրական թռիչք իրականացնելիս: Օդանավը բախվել էր ժայռի ուղղահայաց լանջին: Վթարի պատճառն առայժմ հայտնի չէ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG