Մատչելիության հղումներ

Ինդոնեզիայում հայտնաբերվել են Superjet-ի բեկորները


Ինդոնեզիայում հայտնաբերվել են երեկ ցուցադրական թռիչք իրականացնելիս ռադարների էկրաններից անհետացած ռուսաստանյան արտադրության Superjet-100 օդանավի բեկորները:

Ինդոնեզիական հեռուստատեսության փոխանցմամբ` օդանավը բախվել է ժայռի ուղղահայաց լանջին։

Ճշտված տվյալներով` օդանավում 48 մարդ է եղել, ներառյալ` անձնակազմը։

«Սուխոյ» ավիագործարանի օդանավը նախատեսվում էր ցուցադրել ասիական վեց երկրներում։ Ինդոնեզիայից առաջ Superjet-ը եղել էր Մյանմարում, Պակիստանում ու Ղազախստանում, պետք է լիներ նաեւ Լաոսում եւ Վիետնամում։

Superjet-ի առաջին գնորդը Հայաստանն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG