Մատչելիության հղումներ

Աբխազիայում ապօրինի զինանոց է հայտնաբերվել


Ռուսաստանի հակաահաբեկչական ազգային կոմիտեն աբխազական հատուկ ծառայությունների աջակցությամբ Աբխազիայի տարածքում հայտնաբերել եւ առգրավվել է հակաօդային հրթիռներ, նռնականետեր, պայթուցիկներ եւ այլ զինատեսակներ։

Ըստ իրավապահների, այդ զինանոցը պետք է կիրառվեր 2014 թվականի Սոչիի Ձմեռային օլիմպիադայի օրերին ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար։

Հակաահաբեկչական ազգային կոմիտեն պնդում է, որ այդ գործողությունները ծրագրել է չեչեն անջատողական զինյալ Դոկու Ումարովը, ով սերտ կապեր ունի Վրաստանի հատուկ ծառայությունների հետ։

Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG